Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 02.05.2022 - 17.05.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 984-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն նախագծի անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Տարեցներին մատուցվող խնամքի ծառայությունների բարելավման և համայնքահեն ծառայությունների ներդրման ու զարգացման ծրագիրը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների 2021-2023 թվականների պլան-ժամանակացույցը հաստատելու մասին» N 498-Լ որոշմամբ, որը տեղ է գտել նաև ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով, հաստատված հավելվածի՝ միջոցառումների ծրագրի 1-ին և 3-րդ կետերում ամրագրված միջոցառումների իրականացումից:   ՀՀ կառավարության գործող որոշմամբ հաստատված՝ գործող կարգում ամրագրված է խնամքի և սոցիալական տարբեր ծառայությունների, այդ թվում՝ սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում ծառայություններ մատուցող կազմակերպություններ խնամքի տրամադրում հայցող անձանց ընդունելությունը, նրանց տրամադրումը: Դրանում շահառուների քանակը սահմանափակվում է տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանցով, մինչդեռ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելու ու անապահովության 0-ից բարձր միավոր ունենալու հանգամանքը բացակայում է։ Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել տարանջատել այս երկու ծառայությունները, և թողնել ճաշարաններ՝ նախատեսված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սոցիալական անձանց (առանց տարիքային սահմանափակման) զուտ սննդի տրամադրման համար ու սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ՝ տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր խմբակների, մշակութային և մարզական միջոցառումների ու մրցումների, արվեստի ու աշխատանքային թերապիայի  կազմակերպման համար: Սննդի տրամադրումը հանդես է գալիս որպես կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սոցիալապես անապահով անձանց բնաիրային օգնություն, միաժամանակ ՀՀ «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 8-րդ հոդվածում ամրագրված է, որ բնաիրային օգնությունը սոցիալական ծառայությունների հիմնական տեսակներից է, իսկ սննդապահովումը բնաիրային օգնություն է, որը տրամադրվում է դրա կարիքն ունեցող անձանց: Ներկա դրությամբ ՀՀ-ում գործում է ավելի քան 20 ճաշարան, որոնց գործունեությունը որևէ իրավական ակտով լիարժեք կանոնակարգված չէ՝ դրանք գործում են որպես «սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ»: ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված է բնաիրային օգնության տրամադրման կարգը, սակայն նշված որոշմամբ հաստատված կարգը հիմնականում վերաբերում է սոցիալական աջակցության տարածքային մարմինների կողմից սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվող օգնությունների (հագուստ, սնունդ և այլն) բաշխմանը, և ոչ՝ ճաշարաններին։ Սույն նախագիծը կծածկի այս ոլորտում օրենսդրական բացը։ Նախարարությունը դրանից հետո այս և այլ հարցերի համար նպատակ ունի վերանայել և լրամշակել ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշումը, որի մասին արձանագրված է նաև ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրում։
5 2480

В стадии разработки

Обсуждалось 02.11.2018 - 19.11.2018

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ      Որոշման նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 18-ի «Ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարությանը և ռազմավարության իրականացման 2017-2021 թվականների միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N 20 արձանագրային որոշմամբ հաստատված հավելվածի՝ միջոցառումների ծրագրի 3-րդ կետում ամրագրված միջոցառման իրականացման անհրաժեշտությունից: Նախագծի ընդունումը նպատակ ունի բարելավել տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման ծառայությունների որակն ու արդյունավետությունը, լրացնել ու ամբողջացնել խնամքի տրամադրմանն առնչվող իրավական ակտերը, մասնավորապես` կառավարության այն որոշումները, որոնցում նախատեսվում է կատարել փոփոխություններ: Համաձայն  նշված միջոցառումների ծրագրի 3-րդ կետում նշված միջոցառման` նախատեսվում է տարեցներին մա­տուցվող ծառայու­թյուն­ների տեսա­կանին ու որակը բարելավելու նպատակով վերանայել դրանց իրավական կարգավորումները, մասնավորապես՝ լրամշակել խնամքի տրամադրման կարգը, հստակեցնել մատուցվող ծառայությունների տեսակները, դրանց համար դիմելու ընթացակարգերը և ներառել  ծառայությունների այն տեսակները, որոնք գործող այլ իրավական ակտերով լիարժեք սահմանված չեն եղել (մասնավորապես՝ բարեգործական ճաշարաններին առնչվող դրույթները):      Որոշման ընդունման նպատակն է իրավական կարգավորում տալ, հստակեցնել, կարգավորել  խնամքի տրամադրման հետ կապված բոլոր հարաբերությունները, խնամք ստացող անձանց շրջանակի սահմանումից մինչև նրանց տրամադրվող բոլոր ծառայությունների տրամադրման ընթացակարգի սահմանումը:  Իրավական կարգավորում է ստացել սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների տարանջատումը՝ ըստ շահառուների շրջանակի, ամրագրվել է  բարեգործական ճաշարանը, որպես սնունդ տրամադրող կազմակերպություն, սահմանվել է սննդի տրամադրման կարգը: Նախագծում ներկայացվել է տարբեր ծառայությունների նկարագրերը և այդ ծառայություններից ստացողների շրջանակը՝ ըստ վերջիններիս գնահատված կարիքները:     Նախագծով հստակեցվել են խնամքի տրամադրում հայցող անձանց՝ ծառայություններից օգտվելու համար դիմելու կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ծառայությունների տրամադրման, դրանց տրամադրումը մերժելու, դադարեցնելու հիմքերը և այլն:  
2 8545